Չինաստանի հարավում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի օջախը գտնվել է շուրջ 10 կմ խորության վրա` Չինաստանի և Հնդկաստանի սահմանին:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա: