Չինական հանքահորում տեղի է ունեցել ուժեղ հրդեհ, որը խլել է 24 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 26-ի առավոտյան՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Լյաոնին նահանգում։ Նախնական տեղեկություններով՝ բացի 24 զոհից, ևս 52 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ։