տուն Լուրեր ՈՒԵՖԱ-ն խախտում է գտել Սանչեսի տրանսֆերի մեջ

ՈՒԵՖԱ-ն խախտում է գտել Սանչեսի տրանսֆերի մեջ

110
0

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերջերս համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը: Ինչպես հայտնում է Sport.es-ը, չիլիացին ՈՒԵՖԱ-ի կողմից չի անցել համապատասխան դոպինգ թեստը:

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները ժամանել էին Լոնդոն, որպեսզի անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկեին ֆուտբոլիստին, սակայն վերջինս ակումբի թույլտվությամբ մեկնել է Մանչեսթեր՝ «կարմիր սատանաների» կազմում բուժզննում անցնելու համար:

Նման իրավիճակների մասին ակումբները պետք է նախօրոք տեղյակ պահեն ՈՒԵՖԱ-ին, որն «Արսենալը» չի արել:

Նման պարագայում կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ խաղացողը չի անցել համապատասխան դոպինգ թեստը:

Այժմ երկու ակումբները միջադեպի առնչությամբ պետք է բացատրություն տան ՈՒԵՖԱ-ին: