տուն Լուրեր ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ռոնալդուին

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ռոնալդուին

126
0

ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:0) կատարած խախտման համար որակազրկվել է մրցաշարի մեկ խաղով: Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած «Վալենսիա»-«Յուվենտուս» խաղի առաջին կեսում պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել «չղջիկների» պաշտպան Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի համար:

Ռոնալդուի համար դա առաջին կարմիր քարտն էր Չեմպիոնների լիգայում:

Այսպիսով, Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Յանգ Բոյզի» հետ հոկտեմբերի 2-ին կայանալիք խաղը, իսկ երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հոկտեմբերի 23-ին կայանալիք խաղին կկարողանա մասնակցել: