ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այս տարվա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների ցուցակը։
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների մարզական լրագրողների քվեարկությամբ ընտրված 10 ֆուտբոլիստներից երրորդ փուլ են անցել և լավագույնի կոչմանը հավակնում են` Կրիշտիանու Ռոնալդուն (հարձակվող, «Ռեալ», Պորտուգալիա), Գարեթ Բեյլը (կիսապաշտպան, «Ռեալ», Ուելս) և Անտուան Գրիզմանը (հարձակվող, «Ատլետիկո», Ֆրանսիա):
Հաղթողի անունը կհայտարարվի օգոստոսի 25-ին Մոնակոյում` Չեմպիոնների լիգայի 2016-2017 թթ. խմբային փուլի վիճակահանության ժամանակ: Այդ մրցանակի գոյության ողջ պատմության ընթացքում լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել` Լիոնել Մեսսին (2011, 2015), Անդրես Ինիեստան (2012), Ֆրանկ Ռիբերին (2013) և Ռոնալդուն (2014):