տուն Լուրեր Ուսուցչական կոլեկտիվը հասավ իր նպատակին. Սոնան ազատվեց աշխատանքից

Ուսուցչական կոլեկտիվը հասավ իր նպատակին. Սոնան ազատվեց աշխատանքից

101
0

новый коллаж

Արագածոտնի մարզի Աղձք համայնքում երկու օր տևած դասադուլն այսօր ավարտվել է: Գյուղի դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանի պաշտոնանկությունից հետո աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել դպրոցի տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանի դեմ, ով Աղձքի դպրոց էր եկել աշխատելու մեկ այլ գյուղից: Այսօր դպրոցն արդեն տնօրենի այլ ժամանակավոր պաշտանակատար ունի՝ դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը:

Նա araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ընտրել է ուսուցչական կոլեկտիվը. «Մարզպետարանի ներկայացուցիչը եկավ, ուսուցչական կոլեկտիվին հարցրեց, թե ո՞ւմ կուզեք, որ ժամանակավոր պաշտոնակատար լինի, կոլեկտիվն ինձ առաջարկեց: Ես կաշխատեմ մինչև  ընտրությունները, որը կանցկացվեն դեկտեմբերի կեսերին»,- նշեց նա և հավելեց, որ մրցույթին ինքը չի մասնակցի, որովհետև հավաստագիր չունի:

Գասպարյանի  խոսքով՝ Սոնա Միքայելյանը միայն այսօր է իմացել դպրոցից ազատվելու մասին. «Առավոտյան դպրոց էր եկել, մարզպետարանի ներկայացուցիչն իրեն ասաց, որ էլ չի աշխատելու: Իսկ նախկին տնօրեն Սուքիասյանը շարունակում է դպրոցում աշխատել, նա նաև հանրահաշվի ուսուցիչ է»: