տուն Լուրեր Ուշադրություն. Թանկացել է մեքենաների գազի գինը (լուսանկար)

Ուշադրություն. Թանկացել է մեքենաների գազի գինը (լուսանկար)

213
0

stations2

Այսօր առավոտից araratnews.am-ի խմբագրություն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում վարորդներ՝ վրդովված նշելով, որ մեքենաների գազի գինը բարձրացել է՝ 190 դրամից հասնելով 230-ի:

Դժգոհող վարորդները նշում են, որ եթե այսպես շարունակվի՝ իրենք կվաճառեն իրենց մեքենաներն ու կհեռանան երկրից՝ ընտանիքների հետ միասին:

Տաքսու վարորդ 54-ամյա Արկադի Ստեփանյանը մեզ հետ զույցում նշեց, որ ինքը առավոտից մինչև կեսգիշեր տաքսի է քշում, որ երեխաներին հացի փող հասցնի, բայց գազի թանկացումից հետո դա էլ չի կարողանալու. «Կասեք ինձ, թե ես ոնց եմ ապրելու: Մի գիշերվա մեջ 40 դրամով թանկացնում են վառելիքը, ես հիմա աշխատեմ երեխեքիս պահեմ, թե ավտոն գազ լցնեմ: Հետո էլ ասում են արտագաղթը ավելանում է, բա ինչ է անելու, ես էլ եմ գնալու էս երկրից, մնամ ի՞նչ անեմ, ես աշխատեմ իրանք ուտե՞ն ու հարստանա՞ն, հենա կգնամ ուրիշ երկիր կչարչարվեմ, կաշխատեմ, գոնե կիմանամ ընտանիքիս համար եմ անում»,- նշեց Արկադի Ղուկասյանը:

10859769_615126651947728_222815743_n