Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով խիստ սահմանափակվում է տարկետման իրավունքը: Մի խումբ ուսանողներ դասադուլ էին արել ընդդեմ տարկետման իրավունքի խիստ սահմանափակման: Ուսանողների կարծիքով՝ տարկետման իրավունքի խիստ սահմանափակումը կազդի գիտության զարգացման վրա, քանի որ զինծառայությունից վերադառնալուց հետո շատերը չեն ցանկանա գիտությամբ զբաղվել: Ու մինչ իշխանությունը վաղվանից կսկսի քննարկումները դասադուլ անող ուսանողների հետ՝ ընդհանուր հայտարարի գալու, հարցախույզ անցկացրինք՝ պարզելու, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները տարկետման իրավունքի սահմանափակման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան, Սարգիս Միլիտոնյան