տուն Լուրեր Ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար. Նորին Մեծության դեսպան

Ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար. Նորին Մեծության դեսպան

93
0

14940148_10157668267490247_116710570491162552_o

Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ. տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

«Ինքս, անձամբ լինելով Մանչեսթերից և հանդիսանալով Միացյալ Թագավորության դեսպանը Հայաստանում, անչափ ուրախ եմ, որ հայ ֆուտբոլիստը ներգրավված է բրիտանական հանրահայտ թիմում», — նշել է դեսպան Ֆարնուորթը:

Նա նաև շեշտել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու է, և Հենրիխ Մխիթարյանին մաղթել ամենայն հաջողություններ բրիտանական թիմում:

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ուշադրության և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ ջանք չի խնայի թիմում լավագույնս հանդես գալու համար: