տուն Լուրեր «Ուրալյան ավիաուղիների» քարտեզը՝ Ադրբեջանի հիստերիայի պատճառ

«Ուրալյան ավիաուղիների» քարտեզը՝ Ադրբեջանի հիստերիայի պատճառ

165
0

Ադրբեջանում բորբոքվել է հերթական հակահայկական հիստերիան՝ կապված «Ուրալյան ավիաուղիների» կողմից քարտեզի վրա Հայաստանն ու Արցախը միասին պատկերելու հետ։ Գրում է Rusarminfo-ն:

Օրեր առաջ համացանցում հայտնվել էր ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական պարբերականը, որում ներկայացված են դեպի Հայաստան ուղղաթիռային թռիչքները:

Պարբերականի գլխավոր լուսանկարում Հայաստանի քարտեզի մեջ ներառված է նաև Արցախի Հանրապետությունը:

Ադրբեջանական  ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Ուրալյան ավիաուղիները» ներողություն է խնդրել և հետ կանչել պարբերականի հունիսյան ողջ տպաքանակը: