ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում արած գրառմամբ հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցով հանդիպում է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերի հետ:
Նա մասնավորապես գրել է, որ հաճելի էր Բեռլինում հանդիպել արտգործնախարար Շթայնմայերին` Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը քննարկելու հարցով: