ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ իր ունեցած հանդիպմանը:
«Պետք է նշել, որ հակամարտության արդարացի լուծումը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Վերջինիս մեջ մտնում են Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ուժ չկիրառելու սկզբունքը, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքները: Այնուհանդերձ, պետք է լսել Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ձայնը, ինչն էլ անում են Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Ուորլիքը: