տուն Լուրեր Ունենք դրական եւ լավատեսական դինամիկա տնտեսությունում. վարչապետ

Ունենք դրական եւ լավատեսական դինամիկա տնտեսությունում. վարչապետ

166
0
Այսօր Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին: «Առաջին 4 ամսվա տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.2% է, և եթե այն համադրում ենք առաջին եռամսյակի ցուցանիշի հետ՝ ՀՆԱ-ն 7.1% աճ, սա հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում էր, բայց համոզված է՝ ցուցանիշը կլավանա, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը կբերի այդ արդյունքի:
Վարչապետն ասաց, որ առևտուրն աճել է 9%-ով, ծառայությունները՝ 16.2%-ով: Արտահանման ցուցանիշները, ըստ նրա, ամենաուրախալին են, քանի որ մեկ ամիս առաջ աշխատանքային քննարկում էին արել արտահանման իրավիճակի հետ կապված, և որոշակի մտահոգիչ միտումներ կային. «Ուրախ եմ, որ ապրիլին 9.9% աճ ենք արձանագրել»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ անցած երեք ամսում ծխախոտի նվազումը ապրիլ-մայիս ամսվա արդյունքով կվերականգնվի և հաջորդ ամիսներին արտահանման աճ կլինի:
Տ.Խաչատրյանի խոսքով՝ ոսկերչության ոլորտում նախորդ տարիների որոշակի նվազում եղել է, բայց այս տարի 4 ամիսներին 14 մլն դոլարի արտադրանք է եղել, որը 68%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Գինիների արտահանումն ապրիլին 11%-ով եւս աճել է: Նրա խոսքով՝ լեռնահանքային ոլորտի արտադրանքը, Թեղուտի բացակայությամբ, նաև միջազգային շուկայում գների անկման պատճառով 15%-ով ցածր է, քան նախորդ տարվա համեմատ:
Ն.Փաշինյանը խոստովանեց, որ նախորդ ամիսներին շատ կենտրոնացած էին տնտեսության վրա, դա պետք է չթուլացնել և այլ ոլորտներում առկա խնդիրները ևս լուծել: