տուն Լուրեր Ուկրաինայում սկսվել են լայնածավալ զորավարժություններ

Ուկրաինայում սկսվել են լայնածավալ զորավարժություններ

129
0

1838895

Ուկրաինայում սկսվել են ամերիկա-ուկրաինական Rapid Trident-2016 լայնածավալ զորավարժությունները` հաղորդում է Korrespondent-ը: Նշվում է, որ զորավարժությունների առաջին մասը կշարունակվի մինչև հուլիսի 8-ը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում առաջին խոշոր զորավարժություններին կմասնակցի 1,8 հազար զինծառայող աշխարհի 14 երկրից:

Զորավարժությունների ընթացքում ուկրաինացի զինվորները փորձ ձեռք կբերեն հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերներից: Վարժանքներին կներգրավվեն զրահատեխնիկա և ռազմական ավիացիա: