Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրբաթ օրը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսելուց ի վեր առաջին անգամ չի սպանվել կամ վիրավորվել Ուկրաինացի զինվորական։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Ես դրական նորություններ ունեմ։ Այսօր 7 ամսվա մեջ առաջին անգամ Ուկրաինայում հաստատվել է իրական հրադադար», — ասել է Պորոշենկոն Ավստրալիա կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ հակամարտող կողմերի համաձայնությամբ՝ դեկտեմբերի 9-ից Դոնբասում հաստատվել է «լռության ռեժիմ»։