տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում հաղթում են Պորոշենկոյի և Յացենյուկի գլխավորած ուժերը

Ուկրաինայում հաղթում են Պորոշենկոյի և Յացենյուկի գլխավորած ուժերը

91
0

big

Երեկ Ուկրաինայում կայացել են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Քվեաթերթիկների մոտ 23 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզվել է, որ առաջատարները նախագահ Պետրո Պորոշենկոյի բլոկն ու վարչապետ Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատն» է՝ մոտ 22 տոկոս արդյունքով։

Նրանց հաջորդում են «Սամոպոմոշչը»՝ 11 տոկոս, «Ընդդիմադիր բլոկը»՝ 10 տոկոս, «Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական բլոկը»՝ 8 տոկոս, «Բատկովշչինան»՝ 6 տոկոս։

Ընտրություններին մասնակցել է դրա իրավունքն ունեցող ուկրաինացիների մոտ 53 տոկոսը։
Դոնբասի մի շարք շրջաններում ընտրություններ չեն անցկացվել, քանի որ այնտեղ շարունակվում են ռազմական գործողությունները։

Լուրջ բողոքներ չեն արձանագրվել։