տուն Լուրեր Ուկրաինայում առևանգել են Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային

Ուկրաինայում առևանգել են Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային

93
0

1501395776

Կիևում առևանգել են Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային. այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

«Այսօր Կիևում առևանգել են մեր գործընկեր, Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային, որին տարել են անհայտ ուղղությամբ»,- նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

«Ավելի վաղ հատուկ թղթակիցը բազմիցս սպառնալիքներ է ստացել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար: Օգոստոսի 26-ին նրա անունը ընդգրկել են Ռուսաստանում արգելված Миротворец («Խաղաղարար») կայքի «Քավարան» բաժնում: Աննային մեղադրել են Ուկրաինայի անկախության օրվա առթիվ զորահանդեսի մասին սյուժեն հավակնոտ մատուցելու մեջ: Նրան նաև վերագրում են հանրայնորեն կարևոր տեղեկատվությունը մանիպուլացնելը և հակաուկրաինական քարոզչությանը մասնակցությունը»,- հավելել է հեռուստաալիքը:

Ռուսաստանի նախագահի վարչակազմը մտադիր է պարզաբանել Կիևում առևանգված Կուրբատովայի շուրջ իրավիճակը: Այս մասին լրագրողներին հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք առայժմ չենք տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, սակայն կգործադրենք իրավիճակը պարզաբանելու բոլոր հնարավորությունները»,- հայտարարել է նա: