Ուկրաինայի Ալեքսանդրովսկի շրջանում գտնվող հոսթելներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ողջակիզվել են Ադրբեջանի 4 քաղաքացիներ. հաղորդում է haqqin.az-ը:
Հաղորդվում է, որ ևս մեկ ադրբեջանցի մահացել է հիվանդանոցում: Հրդեհից հաջողվել է փրկվել ևս 4 մարդու, այդ թվում՝ մեկ երեխա:
Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: Կրակը բռնկվել է շինության 2-րդ հարկում: