տուն Լուրեր Ուկրաինայի զինպահեստում տեղի ունեցած պայթյունները որակվել են դիվերսիա

Ուկրաինայի զինպահեստում տեղի ունեցած պայթյունները որակվել են դիվերսիա

109
0

412031673

Այսօր Ուկրաինայի Վիննիցա քաղաքի զինամթերքի պահեստում  խոշոր հրդեհի պատճառով տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց հետեւանքով տուժել է երկու հոգի,  հարուցվել է քրեական գործ «Դիվերսիա» հոդվածով։ Այս մասին  հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Ելենա Գիտլյանսկայան։

«Գործի քննությամբ զբաղվելու է ռազմական ոստիկանությունը»,-  նշել է խոսնակը։ ԱԾ աշխատակիցներին եւս ներգրավելու են քննչական գործողություններում։

Նախնական վարկածով` հրդեհի պատճառը, ըստ Գիտլյանսկայայի, դիվերսիան է։ Վերջնական պատճառը կհայտնվի այն ժամանակ, երբ հնարավոր կլինի մոտենալ դեպքի վայրին։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 1000 հոգի եւ հատուկ տեխնիկա։ Առայժմ հրդեհն ամբողջությամբ չի մարվել։

Ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ զարգացման ր նյութական աջակցության գլխավոր վարչության մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հաստատվել է՝ պայթյունն իրականացվել է անօդաչու սարքի միջոցով, և դա ահաբեկչություն է:

Նա նաև նշել է, որ իրենք նախապես տեղեկություն են ստացել զինպահեստի վրա նախապատրաստվող ահաբեկչության մասին և միջոցներ են ձեռնարկել: