տուն Լուրեր Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

64
0

kalanq-1

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 17.30-ին, Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Հովիկ Հ.-ն։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նա 2009թ. սեպտեմբերի 21-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով: