Նոյեմբերի 2-ին անհայտ անձինք երկու անգամ կրակել են Ուկրաինայի գլխավոր դտախազ Վիկտոր Շոկինի գրասենյակի պատուհանների ուղղությամբ, որտեղ վերջինս իր ենթակաների հետ խորհրդակցություն է անցկացնելիս եղել, ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայայի ֆեյսբուքյան էջում:
Հաղորդվում է, որ միջադեպից ոչ ոք չի տուժել: Դեպքի վայրում աշխատում է Անվտանգության ծառայության օպերատիվ խումբը: