տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել

97
0

ukr

Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Ստեպան Պոլտորակն ու էշթոն Քարթերը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ «Հնգամյա ժամանակահատվածում Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության միջեւ գործընկերության զարգացման հայեցակարգ» են ստորագրել:

Facebook-ի իր էջում Ստեպան Պոլտորակը գրել է, որ պատմության մեջ առաջին անգամ են նման երկարատեւ ժամանակահատվածի համար համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրում:

Ըստ 112.ua-ի՝ հանդիպման ընթացքում Էշթոն Քարթերը նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնն է. «Ղրիմի բռնակցումը երբեք չի ճանաչվի, իսկ Ուկրաինայի դեմ Դոնբասում սանձազերծված հիբրիդային պատերազմը կավարտվի Ռուսաստանի համար ստորացուցիչ պարտությամբ»: