Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 3100 մարդ, ավելի քան 8 հազարը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգողի գրասնյակը։ «Ուկրաինայի արևելքում, սեպտեմբերի 11-ի դրությամբ, առնվազն 3171 մարդ է սպանվել, այդ թվում՝ առնվազն 27 երեխա, 8061 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ առնվազն 56 երեխա», — ասվում է զեկույցում։ Իրենց բնակավայրերը լքած մարդկանց թիվը կազմել է 263 հազար մարդ։ Բացի այդ, 366.9 ուկրաինացի լքել են երկրի տարածքը, որոնցից 325.9 հազարը տեղափոխվել է Ռուսաստան։ Ըստ ՄԱԿ-ի՝ տեղահանվածների թիվը զգալի մեծ է, քանի որ նրանք, ովքեր մնացել են Ուկրաինայում, չեն գրանցվում նոր բնակավայրերում։ Ռուսաստանը հայտնում է, որ ներկայում Ուկրաինայից Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 800 հազար փախստական։