Ուկրաինայում զինված հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է 4132 մարդ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
«Առնվազն 4132 մարդ զոհվել է, այդ թվում՝ MH-17 չվերթի 298 ուղևորները, և 9747 մարդ վիրավորվել է Ուկրաինայի արևելքում», — ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչության զեույցում։ Զեկույցը կազմվել է նոյմեբերի 11-ի դրությամբ։
ՄԱԿ-ում նաև նշել են, որ հրադադարի հաստատումից ի վեր զինված գործողությունների ինտենսիվությունը հասել է ամենաբարձր մակարդակի։