2012 թվականին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը 80 տոկոսով կազմված էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներից։
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ հանդիպելով Խարկովի ազգային համալսարանի ուսանողների հետ։ Հաղորդում է Ուկրինֆորմ գործակալությունը։
«Ագրեսորը հնարավորություն ուներ իրականացնելու իր սցենարը, սակայն ուկրաինացիներն ընդունել են մարտահրավերը և արժանի պատասխան տվել։ Ոչ ոք չի կարողանա մեզ ճոճել՝ ո՛չ Խարկովում, ո՛չ Զապորոժիեում, ո՛չ Օդեսայում, ո՛չ Նիկոլաևում, ոչ մի տեղ», — ասել է նա։