Ամբողջ Ղրիմում անջատված է էներգամատակարարումը: Այս մասին TASS գործակալությանը հայտնել է հանրապետության վառելիքի և էներգետիկայի նախարար Սերգեյ Եգորովը:
«Մեկ ժամ առաջ Ուկրաինան միակողմանի Ղրիմի հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքն ամբողջությամբ անջատել է էլեկտրամատակարարումից: Բոլոր չորս ուղղություններով զրո է, — ասել է նա:
Ըստ նախարարի` միջոցներ են ձեռնարկվում սեփական միջոցներով էլեկտրամատակարարումը վերականգնելու համար: Ուկրաինայի հետ բանակցություններ են վարվում էներգամատակարարումը վերականգնելու համար:
Երեկ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պայմանավորվել է անխափան էներգամատակարարման մասին: