տուն Լուրեր Ուկրաինացի գործարարները պահանջում են Կիևից վերականգնել ՌԴ-ի և ԱՊՀ-ի հետ կապերը

Ուկրաինացի գործարարները պահանջում են Կիևից վերականգնել ՌԴ-ի և ԱՊՀ-ի հետ կապերը

126
0

1975ea279761316656d0330014a10

«Օդեսայի առևտրատնտեսական ֆորումի» մասնակիցները պահանջել են Ուկրաինայի իշխանություններից վերականգնել հարաբերությունները ԱՊՀ երկրների և, առաջին հերթին, Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնել է Timer տեղական հրատարակչությունը:

«Ըստ ընդունված բանաձի՝ կառավարությունից պահանջվում է վերականգնել առևտրատնտեսական կապերը ԱՊՀ-ի և Ռուսաստանի հետ: Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և ԱՊՀ մյուս երկրների հետ կապերի վերականգնումը բխում է նաև Ուկրաինայի ռազմավարական շահերից»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆորումի մասնակիցները նաև կոչ են արել հանրությանը աջակցել իրենց դիրքորոշմանը ուկրաինական շուկաների դիվերսիֆիկացման վերաբերյալ: