Մոնղոլիայում ուղտերի մրցավազքի համաշխարհային ռեկորդ են սահմանել. Գոբիի անապատում ընթացած մրցությանն ավելի քան հազար հեծյալ է մասնակցել, հայտնում է Asia Russia Daily-ին:
Նվաճումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Մրցարշավի մեկնարկին 1115 ուղտ է դուրս եկել, սակայն եզրափակչի գծին հասել է ընդամենը 1108-ը: Բայց մասնակիցների այդ թիվն էլ բավարար է եղել ռեկորդ սահմանելու համար:
Կենդանիները մոտ 15 կմ հեռավորություն են հաղթահարել 68 րոպեում: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ավելի քան 2000 հովիվ է մասնակցել մի քանի այմակից (Մոնղոլիայի շրջաններից) եւ մոտ 3000 զբոսաշրջիկ, այդ թվում` արտասահմանից:
Առաջին տեղը զբաղեցրել է Մայյանմունհա ուղտը, որը հեռավորությունը հաղթահարել է 35,12 րոպեում: