Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, ևս 6-ը չեղյալ են հայտարարվել: «Շերեմետևոյում» հետաձգվել է 10 չվերթ:
Звезда հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Վիմ-Ավիա» ռուսական ավիաընկերության ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ չվերթերի զանգվածային ուշացումների պատճառով:
Ուղևորները փակել են «Դոմոդեդովոյի» սպասասրահներից մեկը և արգելափակել տեղեկատվական կետերը: Նշվում է, որ հետաձգվել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթեր: Ամենաշատ ուշացումը եղել է դեպի Թուրքիա և Կիպրոս չվերթերի ժամանակ: