Ու Հայսատանում ծննդաբերությունը անվճա՞ր է։ Ծննդաբերող բժշկին՝ $100, որից հետո սկսվում է բուժքույրերի ուզվոր դեմքով շնորհավորանքները հայտնի անեկդոտի մոտիվներով. “Ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց 2000 դրամից պակաս չտաս”։
Հետո հասնում ենք հիվանդասենյակ, գալիս են “օրվա” բժիշները ու բուժքույրերը էլի շնորհավորանքներով ու ուզվոր դեմքերով։ Դե նույն անեկդոտի մոտիվներով։ Այստեղ ևս մի 10-15 հազար դերամ գրվեց սառույցին։ Գալիս է վերջին “ակորդը”՝ հիվանդանոցից դուրս գրվելու պահը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Գալիս են մի քանի բուժքույր, շնորահորում ու էլի նույն դեմքով՝ “մենք ամեն ինչ կանենք, երեխուն կպատրաստենք, իրերը կիջացնենք…”։
Սուս ու փուս “փախչել” չես կարող։ Սովորաբար բուժքույրերից մեկը միշտ այդ կողմերում է, որպեսզի դուրս գրման պահը բաց չթողնի՝ էլի փող է… Իմ հաշվարկներով ընտանիքի վրա միջինը անվճար ծննդաբերություն մեր երկրում “նստում” է մոտ $200… Կեցցե՜ անվճար ծննդաբերությունը և ծննդօգնությունը Հայաստանում…