Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր մարմնի նախագահի պաշտոնում: Սա ենթադրում է, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական կներկայացնի դեսպանի պաշտոնից: Այսինքն ՀՀ-ն հետ կկանչի ԱՄՆ-ում իր դեսպանին:
Սա ընթացակարգ է, որը հաստատված է օրենքով: Araratnews.am -ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Իսկ, թե ով կփոխարինի Տիգրան Սարգսյանին արդեն դեսպանի պաշտոնում, ըստ էության, հայտնի կդառնա առաջիկայում: Նշենք, որ ըստ Բելոռուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի՝ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ-ում նոր պաշտոնի նշանակման հարցի վերաբերյալ պայմանավորվածության են եկել Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները: