Armdaily.am-ը գրել է, որ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի։ Լրատվամիջոցը գրել էր, Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ վարչության պետերից Սամվել Ադյանը։
Առերես հարցաքննության ժամանակ նա պնդել է իր ցուցմունքը, սակայն ուշագրավ է, որ Ադյանը ցուցմունքը ոչ թե բանավոր է ասել, այլ կարդացել է թղթից՝ առանց Սանասարյանի աչքերին նայելու։
Araratnews.am-ը զանգահարեց Սամվել Ադյանի փաստաբանին՝ Դավիթ Մնացականյանին, ճշտելու, թե տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է: Փաստաբանն ասաց՝ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այդ տեղեկությունը, քանի որ Սամվել Ադյանը թույլ չի տալիս իր պաշտպաններին որեւէ տեղեկություն իր դեմ հարուցված քրեական գործից հրապարակել:
Իսկ Ադյանին արդյոք ուղղորդում կամ ճնշում են իրավապահները: Հարցին ի պատասխան փաստաբանն ասաց՝ իրեն այդպիսի տեղեկություն հայտնի չէ:
Սոնա Դավթյան