տուն Uncategorized Ո՞վ է արել: Կարող է՝ ռուսները. ՊՆ մամուլի խոսնակը՝ Երեւանի երկնքում թռչող...

Ո՞վ է արել: Կարող է՝ ռուսները. ՊՆ մամուլի խոսնակը՝ Երեւանի երկնքում թռչող ինքնաթիռների մասին

138
0

18b7d8cb46999314491eef855fde6800

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ երեկոյան երկնքում նկատվել էին  վառ հետագծեր, որոնք բնորոշ են ռեակտիվ ինքնաթիռներին: Փաստը հետաքրքիր էր նրանով, որ դրանք ոչ թե մեկ-երկուսն էին, այլ միաժամանակ մոտավորապես ինը եւ ավելին:

Այսօր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից  փորձեցինք պարզել, թե դրանք ինչ ինքնաթիռներ էին: Մեր հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

— Բարեւ Ձեզ պարոն Հովհաննիսյան։ Կարո՞ղ եք ասել, երեկ երեկոյան ինչ ինքնաթիռներ էին միաժամանակ հայտնվել երկնքում։ Քանի որ քանակով այն աննախադեպ էր, հարկ համարեցինք հարցնել՝ չնայած տեսարանը շատ գեղեցիկ էր։ Կանխավ շնորհակալություն։

— Բարև ձեզ: Չեմ կարող ասել: Դրանք, հավանաբար, քաղաքացիական ինքնաթիռներ էին։

— Քաղաքացիական ինքնաթիռը կարո՞ղ է ուղղահայաց վեր թռչել, կամ կողք կողքի միաժամանակ մի քանի ինքնաթիռ թռչել։

— Չէ, դրանք երևի ռազմական են, բայց աննախադեպ շատ չի հաստատ:

— Փաստորեն զորավարժություննե՞ր են եղել։ Իսկ եթե զորավարժություններ են՝ Դուք տեղյակ չե՞ք եղել:

-Ո՞վ է արել: Կարող է՝ ռուսները։

— Իսկ ՊՆ-ի կամ քաղավիացիայի հետ չե՞ն համաձայնեցնում:

— Համաձայնեցնում են, բայց հո անգիր չենք հիշում, ամիսը մի քսան անգամ լինում է։

Էմմա Պալյան