տուն Լուրեր Ո՞րն է իմ ծախվածությունը. Mea culpa-ից հետո (տեսանյութ)

Ո՞րն է իմ ծախվածությունը. Mea culpa-ից հետո (տեսանյութ)

132
0

Արդեն  յոթ ամիս է, որ Կոստանտին Ստանիսլավսկու անվան թատրոնում հանդիսատեսին է ներկայացվում «Սիրով ապագայից կամ Mea culpa 2» ներկայացումը:  Ռոբին Հուդից Ստալին ու Չարենց՝ պատմական այս դեմքերի  մատնանշած փրկության ուղին ամենեւին  հայի համար չէ:  Փնտրեք ձեր մեղքը, բավ է  օտարին ապավինել, քայլեր արեք  բացթողումներն ու թերությունները շտկելու եւ ապագայի Երկիր Նաիրին ունենալու համար:

Ներկայացումից հետո   ստեղծագործական անձնակազմը պատասխանեց  լրատվամիջոցների հարցին:

Araratnews.am-ը  ներկայացման գլխավոր դերակատար, ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանից հետաքրքրվեց՝  մշակութային գործիչները որեւէ անելիք ունե՞ն քաղաքացու մտածողությունը փոխելու համար: Կամ կարո՞ղ են փոխել, եթե այդ գործիչները երկու ճամբարի են բաժանված: Մի խումբը զբաղված է իր գործով եւ հենց այդ հիմնավորմամբ երկրի այլ խնդիրների մասին կարծիք չի հայտնում: Մշակութային գործիչների մի խումբն էլ մշտապես քննադատում է իշխանությանը, իր գործընկերներին, որոնք հլու հնազանդ են ղեկավարությանը: Հրանտ Թոխատյանի  համար  անհասկանալի են այդ պիտակավորումները մտավորականի հասցեին. «Դուք եւ ձեր գործընկերներն անընդհատ ինձ ասել են՝ ծախված, բայց չեմ հասկանում, թե ո՞րն է իմ ծախվածությունը: Ժողովրդական արտիստի խոսքով՝ պետք է խելքներս գլուխներս հավաքենք, հասկանանք մեր գործած մեղքն ու երկիր կառուցել, թե չէ կվերջանանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան