Վերջին ամսվա ընթացքում կրկին վերսկսվել են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով տարբեր թիմերի հետաքրքրությունների մասին տեղեկությունները: 1xBet բուքմեյքերական կետը սկսել են խաղադրույքներ ընդունել այն իրադարձության վրա, թե որը կլինի 30-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը (հաշվի առած նաև վարձակալությունը):
Ամենահավանական տարբերակ է նշվում Հենրիխի` Չինաստան տեղափոխվելը: Այդ երկրի ցանկացած ակումբում կարիերան շարունակելու համար սահմանված է 2,37 գործակից:
Դորտմունդի «Բորուսսիա» վերադառնալու մասին շշուկներ կան, բայց այդ տարբերակը գնահատվում է 8 գործակցով:
Անգլիայում մնալու, բայց «Արսենալից» հեռանալու դեպքում մասնագետները Մխիթարյանի հաջորդ հավանական թիմ են համարում «Էվերթոնը»: Լիվերպուլյան թիմ տեղափոխվելու գործակիցը 11 է:
Իրադարձություններ են սահմանված նաևր թուրքական ցանկացած ակումբ (17 գործակից) և ճապոնական ցանկացած թիմի (21) միանալու իրադարձության վրա:
Վերջին տարբերակը «Բավարիան» է. 21 գործակից:
Ուշագրավ է, որ իտալական ակումբները նշված չեն, այն դեպքում, որ շշուկները Հայաստանի հավաքականի ավագին հաճախ հենց այդ երկիր են ուղարկում:
Նման գործակիցներից կարելի է հետևություն անել, որ Մխիթարյանի` «Արսենալում» մնալն ամենացածր գործակիցը կունենար, հետևաբար հավանականությամբ ամենաբարձրը կլիներ: