Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին։ Այս մասին France Presse գործակալության հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, նա կթռչի Երևան», — ասել է Պեսկովը և հավելել, որ Պուտինը իր հայ գործընկերոջ հետ այս հարցը քննարկել է հեռախոսազրույցի ժամանակ։