տուն Լուրեր Վլադիմիր Պոզները պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Վլադիմիր Պոզները պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

115
0

Հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզներն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին նա ասաց Երևանում իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Վլադիմիր Պոզները  մայիսի 22-ին էր ժամանել է Հայաստան։ Հինգշաբթի նա վարպետության դաս է անցկացրել ռուս-հայկական համալսարանի և այլ բուհերի ուսանողների համար։  Իսկ այսօր՝ մայիսի 24-ին, Պոզները կդառնա ARARAT Speakers Night նախագծի հյուրը, կշփվի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Դա ճաշ էր, այլ ոչ թե հարցազրույց»,- պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին`ասել է Պոզները։

Նա խոստովանել է, որ ամաչում է, երբ իրեն անվանում են լեգենդար կամ մեծ։ Նա ուղղակի լավ է անում իր գործը և չի կարծում, որ դա արտառոց է։

«Երբ այսօր հանդիպում էի Փաշինյանի հետ, մտածում էի` վարչապետն անելիք չունի՞, ինչո՞ւ է հանդիպում լրագրողի հետ։ Ես մտածեցի, որ Փաշինյանը լրագրող է եղել, և եթե նրան այդ ժամանակ (երբ նա դեռ լրագրող էր` խմբ.) վարչապետն ընդուներ, նա կզարմանա՞ր», – ասել է Պոզները։

Նշենք, որ Վլադիմիր Պոզները «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն անգլերեն է գրել 1990 թվականին։ 12 շաբաթ շարունակ գիրքը եղել է The New York Times թերթի բեսթսելերների ցանկում։ Ավելի ուշ այն թարգմանվել է ռուսերեն։ Այսօր հասանելի է նաև գրքի հայերեն տարբերակը` հայտնի գրականագետ, թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։