տուն Լուրեր Վլադիմիր Էտուշի վիճակը շարունակում է մնալ ծանր

Վլադիմիր Էտուշի վիճակը շարունակում է մնալ ծանր

130
0

82_main_new.1498482895

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշի վիճակը ծանր է,- հաղորդում է  РИА “Новости”-ն։ «Նա դեռ նյարդավիրաբուժական վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, ջերմությունը՝ 36,6 աստիճան»,- հայտնել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցից։

Ավելի վաղ դերասանի կինը ՖԲ իր էջում գրել էր, որ մինչ կկանգնեցներ մեքենան կայանատեղիում, ինչը բավականին հեռու է պոլիկլինիկայից, ամուսինը մենակ է մնացել, առանց ուշադրության եւ ընկել աստիճաններից, ինչի հետեւանքով վնասել էողնաշարը։

Մայիսի 6-ին Էտուշը նշել էր իր 95-ամյակը։ Նա նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Բուրատինոյի արկածները» եւ այլ սիրված ֆիլմերում։