տուն Լուրեր Վիզաների ազատականացումը մեր օրակարգում է․ ԱԳ փոխնախարար

Վիզաների ազատականացումը մեր օրակարգում է․ ԱԳ փոխնախարար

133
0

Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը  Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։

«2017 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերություններում ձեռքբերումների տարի էր, որը նշանավորվեց հատկապես Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմամբ»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով համագործակցության արդյունավետությանը՝ նա ասաց, որ Հայաստանը բոլոր հարթակներում բարձրացնում է վիզաների ազատականացման հարցը:

«Վիզաների ազատականացման հարցը մեր օրակարգում է»,- ասաց Պապիկյանը: