Այսօր վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ: «Մի վայրկյան»,- իր առանձնատնից դուրս եկող ՀՀ նախագահին ասաց քաղաքացին ու ներկայացրեց իր դժգոհությունը. «Երեք անգամ էլ թուղթ եմ տվել ձեզ, դատախազին…դատարանը մերժեց»: Սերժ Սարգսյանը թույլ չտվեց քաղաքացուն շարունակել իր պատմությունը. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»: Քաղաքացին դժգոհեց՝ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»: Նախագահի պատասխանը զայրացրեց քաղաքացուն. «Ոնց թե հնարավոր է»: Սերժ Սարգսյանն էլ շարունակեց՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: «Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասաց քաղաքացին: Ի դեպ, բնակիչներից ոմանք այդ մարդու հասցեին ասում էին. «Էս ո՞վ ա»:
տուն Լուրեր Վիճաբանություն Սերժ Սարգսյանի հետ. «Դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը» (տեսանյութեր)....