տուն Լուրեր Վիճաբանություն Կառավարության դիմաց հավաքված ցուցարարների միջև

Վիճաբանություն Կառավարության դիմաց հավաքված ցուցարարների միջև

76
0

arm141146005548

Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Տոնուսի և Եկմալյան փողոցի բնակիչները:

Նրանք արդեն 10 տարի է, ինչ  ապրում են վարձով բնակարաններում, քանի որ նրանց տները, որպես հանրային գերակա շահ, վերցվել է պետության կողմիցˋ տեղում մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով:

Եկմալյան 4-16 շենքերի նախկին բնակիչներն ասում են, որ, մինչ օրս, իրենց չեն հատկացրել բնակարան, քանի որ շենքերն էլ չեն կառուցել:

Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ այս պահին Կառավարության աշխատակիցը ընդունեց Տոնուսի բնակիչներից մի քանիսին, իսկ Եկմալյան փողոցի բնակիչներին՝ ոչ, ինչը վիճաբանության պատճառ է դարձել այս երկու թաղամասերի բնակիչների միջև:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութով: