տուն Լուրեր Վիճաբանություն Արաբկիրի թաղապետարանո՞ւմ. պարզաբանում (լուսանկարներ)

Վիճաբանություն Արաբկիրի թաղապետարանո՞ւմ. պարզաբանում (լուսանկարներ)

347
0

Երեկ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արամ Դանիելյանը վիճաբանել է աշխատակազմի քարտուղար Արմեն Բալբաբյանի հետ, որն էլ զայրացած Արամ Դանիելյանին լակոտ է անվանել:

Լուսանկարում՝ Արմեն Բալբաբյան

արմեն Բալբաբյան

Araratnews.am-ը կապ հաստատեց Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի հետ՝ պարզաբանում լսելու: «Չկա նման բան: Ամեն ինչ կարգին է ու աշխատանքային»,- ասաց Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է աշխատել Արամ Դանիելյանի հետ, Արմեն Բալբաբյանը դրական պատասխանեց:

Մեր հարցին՝ քանի՞ աշխատակից է ազատվել, քանիսի՞ն է ընդունել աշխատանքի, աշխատակազմի քարտուղարն ասաց՝ ոչ ոք աշխատանքից դուրս չի եկել:

Լուսանկարում՝ Արամ Դանիելյանը

արամ դանիելյան

Արաբկիրի ղեկավար Արմեն Դանիելյանը եւս հերքեց տեղեկությունը՝ որեւէ վիճաբանություն չի եղել:

Լուսանկարները՝ Արամ Դանիելյանի ու Արմեն Բալբաբյանի ֆեյսբուքյան էջերից:

Սոնա Դավթյան