տուն Քաղաքական Միջազգային Վիրավորվել է Դոնեցկի անջատողականների ղեկավարը

Վիրավորվել է Դոնեցկի անջատողականների ղեկավարը

164
0

1045479807

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով ԴԺՀ պաշտպանության նախարարության աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԴԺՀ աշխարհազորայիններն ու ուկրաինական բանակայինները Ղեկավարման և համակարգման համատեղ կենտրոնի շրջանակներում առաջին անգամ նիստ են անցկացրել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 16 ժամ տևած բանակցություններից հետո Մինսկի Անկախության պալատի մեծ սրահում պայմանավորվել էին հրադադար հաստատել, որը մեկնարկել է փետրվարի 15-ին 00:00-ին:

Անջատողականները, սակայն, չեն դադարում կրակել Դեբալցևոյում, քանի որ քաղաքը համարում են իրենց տարածքը: Ներկայում մարտերն այդ շրջանում շարունակվում են: Ուկրաինական ուժայինների տվյալներով՝ գերի են ընկել Ուկրաինայի ԶՈւ ԳՇ 101-րդ առանձին բրիգադի և հատուկ նշանակության 8-րդ առանձին գնդի զինյալները: