Դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժարվել է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս մասին գրում է Metro-ն։
32-ամյա իսպանացին հրաժարվել է պայմանագրից, քանի որ չի ցանկանում լինել երկրորդ դարապասապահի կարգավիճակում։ Ներկայում նա վերականգնվում է ոտքի լուրջ վնասվածքից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» բժիշկների վերահսկողության տակ։ Նախօրեին հաղորդվել էր, որ Մանչեսթեր Յունայթեդը փորձում է ձեռք բերել Վալդեսի տրանսֆերային իրավունքները, իսկ Վալդեսն ընդունել է Լուի վան Գալի առաջարկը։