Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր զբաղեցրած պաշտոնից: Նա նաեւ հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ վերադառնում է քաղաքականություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ, եթե այս հայտարարություններից հետո իրեն եւ իր ընտանիքին վտանգ սպառնա, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
Դալլաքյանը ասաց, թե մշտապես համագործակցել է ՀՀ երեք նախագահների հետ, քանի որ սիրում է իր երկիրն ու ժողովրդին: Սակայն այդ համագործակցության ընթացքում, միեւնույն ժամանակ, քննադատել է նախագահներին: