«Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանը հայտնել է, թե որոնք են տարվա ամենաշատ խմբագրված հոդվածները, այդ ցանկը հրապարակվել է Wikimedia Foundation կայքում։
Մասնավորապես առաջին 20-յակում են ընդգրկվել «2016-ի մահերը», «Վինսենթ Վան Գոգ» ու «Դոնալդ Թրամփ» նյութերը։
2016-ին շատ հանրահայտ մարդիկ են մահացել, այդ թվում երաժիշտներ Դեւիդ Բոուին ու Փրինսը, բռնցքամարտի Մոհամեդ Ալին, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Արդյունքում «2016-ի մահերը» էջը խմբագրվել է 18․2 հազար անգամ, զբաղեցնելով առաջին տեղը։
Ամենաշատ խմբագրված առաջին տասը հոդվածներից հինգը կապակցված են ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին էջը խմբագրել են 8․9 հազար անգամ։
Առաջին քսան տեղերում են հայտնվել նաեւ Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության, «Պանամական փաստաթղթերի», «Բեթմենը Սուպերմենի դեմ» ֆիլմի մասին հոդվածները։ 20-յակում է նաեւ Վինսենթ Վան Գոգի մասին հոդվածը։