տուն Լուրեր Վիգեն Սարգսյանը կայցելի Իրան

Վիգեն Սարգսյանը կայցելի Իրան

94
0

Vigen

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կայցելի Իրան։ ԻՐՆԱ-ն, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրը, փոխանցում է, որ այցի շրջանակներում կկայանան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների բանակցությունները։ Աղբյուրի տվյալներով, Սարգսյանի այցը Թեհրան կկայանա հունվարի 30-ին։

«Սարգսյանի այցի հիմնական նպատակը Իրանի ու Հայաստանի միջեւ պաշտպանական խորհրդակցությունները շարունակելն է։ Օրակարգում է նաեւ Թեհրանի ու Երեւանի միջեւ երկկողմանի ու տարածաշրջանային կապերի ամրապնդումը»,- հայտնել է աղբյուրը։