ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել: Այս մասին Araratnews.am-ին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հարցին՝ բացի Վիգեն Սարգսյանից, կա՞ն էլի դիմում ներկայացնողներ, Թադևոսյանն ասաց` ոչ:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀԿ-ին անդամակցելու մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: