տուն Լուրեր Վիեննայում լույս տեսնող Cercle diplomatique et économique international ամսագրի հերթական համարը նվիրված...

Վիեննայում լույս տեսնող Cercle diplomatique et économique international ամսագրի հերթական համարը նվիրված է Հայաստանին (լուսանկար)

80
0

Без имени-1

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը, Վիեննայում լույս տեսնող «Cercle diplomatique et économique international» ամսագրի հերթական համարը նվիրված է Հայաստանին:

Համարում զետեղված են Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ ընդարձակ հարցազրույցը, 2014թ. հունիսի 10-12-ը Ավստրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 12-ի ելույթը Ավստրիայի առևտրատնտեսական պալատում՝ նվիրված հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերություններին:

Ամսագրի կազմին պատկերված է Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի լուսանկարը:

Համարի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ:

10864043_1010840972275432_5775455659939057362_o