Չինաստանի Շանհայ քաղաքում նախօրեին կայացել է հանրահայտ Victoria’s Secret բրենդի ամենամյա շոու-ցուցադրությունը. գրում է The Daily Mail-ը:
Ցուցադրությանը մասնակցել են մոլորակի ամենագեղեցիկ մոդելներից շատերը, ովքեր ներկայացել են 88 տարբեր կերպարներում, այդ թվում՝ ավանդական «հրեշտակների»:
Շոուի ամենասպասված հատվածը եղել է 27-ամյա բրազիլուհի Լաիս Ռիբեյրոյի ելույթը, ով ցուցադրել է 2,5 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra կրծկալը՝ պատրաստված ոսկուց և զարդարված թանկարժեք քարերով: